Նորություններ
Օշականում նշվեց Մայրենիի օրը
22.02.2016
Փետրվարի 21-ին Օշականում մեծ հանդիսավորությամբ նշվեց Մայրենիի օրը, որն արդեն ավանդական է դարձել: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, այլ պաշտոնյաներ, լեզվաբաններ, գրականագետներ:
Մայրենիի օրվա առթիվ հնչեց ՀՀ Նախագահի ուղերձը, որտեղ կարեւորվեց մայրենի լեզվի` հայապահպանության, ազգային միասնության, պետականության զարգացման գործոնը:
Միջոցառման մասնակիցները ծաղիկներ դրեցին Մեսրոպ Մաշտոցի շիրմաքարին: Այնուհետեւ եկեղեցուն կից դպրատանը կայացավ մայրենիի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում: Հայոց լեզվին նվիրված ասմունքով և երգով հանդես եկան Ոսկեվազի միջնակարգ դպրոցի սաները: Օրվան խորհրդին համահունչ ներկայացվեցին այլ կատարումներ: