Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն

05.02.2016

Փետրվարի 5-ին մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Նախապես ցուցակագրվել էր 45 քաղաքացի: Նրանք բոլորն էլ ներկայացան, մարզպետին դիմելով իրենց ամենատարբեր հարցադրումներով:
Քաղաքացիների մեծ մասը ֆինանսական աջակցության խնդիր ուներ, եւ բոլորն էլ բավարարվեց: Ընդհանուր առմամբ դրամական աջակցություն տրվեց 41 քաղաքացու: Մարզի ղեկավարին դիմեցին նաեւ առողջական, հողային, բնակարանային եւ անձնական այլ հարցեր ունեցող քաղաքացիներ: Դրանք հնարավորինս լուծում ստացան տեղում, կատարվեցին պարզաբանումներ, կամ առաջիկայում ընթացք տալու համար համապատասխան հանձնարարականներ տրվեց:
Նշենք, որ քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման կարգի համաձայն, մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելություն է կատարվում յուրաքանչյուր ուրբաթ օր, ինչպես նաեւ յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա ընթացքում բնակիչների հետ հանդիպելու նպատակով մարզպետն այցելում է տարածաշրջաններ եւ տեղերում կազմակերպում քաղաքացիների ընդունելություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16