Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնում նշվեց Բանակի օրը

28.01.2016

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ հունվարի 28-ին տեղի ունեցավ տոնական միջոցառում` նվիրված Բանակի օրվան: Մասնակիցների թվում էին մարզպետարանի աշխատակիցները, հանրակրթական դպրոցների, մարզային կառույցների ղեկավարները, երկրապահները, զոհված ազատամարտիկների, երկրի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամները, ինչպես նաեւ ռազմական գործողություններին մասնակից զինծառայողները :
Միջոցառումը սկսվեց Արագածոտնի հոգեւոր թեմի առաջնորդ Մկրտիչ եպս. Պռոշյանի օրհնանքով: Այնուհետեւ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանությանն իրենց կյանքը զոհված մարտիկների հիշատակը:
Մարզպետ Սարգիս Սահակյանն իր ողջույնի խոսքում շնորհավորեց Բանակի օրվա առթիվ` նշելով որ այս տոնն ամենքինս է, քանզի այն խորհրդանշում է մեր ժողովրդի հերոսական ոգու ամրությունը, ազատատենչությունը, անկախ եւ միասնական ապրելու կամքն ու միասնականությունը: Ահա թե ինչու, հայ ժողովուրդը Բանակի օրը նշում է հպարտորեն, արժանապատվության մեծագույն զգացումով: Հայկական բանակը մեր անկախ պետականության ամենամեծ ու կարեւորագույն ձեռքբերումն է, որը վայելում է երկրի նախագահի եւ ՀՀ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի անմնացորդ ուշադրությունն ու հետեւողականությունը, ողջ ժողովրդի սերն ու մեծարանքը: Մարզպետը առանձնակի խոնարհումով խոսեց Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների, երկրի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված մերօրյա հերոսների մասին, ովքեր իրենց հերոս նախնիների արժանի ժառանգորդներն են եւ իրենց սխրանքներով օրինակելի են գալիք սերունդների համար:
Ռազմահայրենասիրական դաստիարակչական ուղղությամբ մարզպետարանի կողմից զգալի աշխատանքներ են իրականացվում, որոնց մասին մանրամասն ներկայացվեց ցուցադրված տեսաֆիլմում: Դրանցում կարեւորվեց մարզպետի նախաձեռնությամբ կազմակերպված` Արցախում Արագածոտնի մարզից իրենց ժակետային ծառայությունն անցկացնող զինվորներին այցելությունները, որոնց ընթացում հարյուրավոր ծնողներ հնարավորություն են ունեցել տեսակցելու իրենց զավակներին, ինչպես նաեւ տարբեր զորամիավորումներում մարզի ժամկետային զինծառայողների հրամանատարական կազմի եւ զինվորների այցելությունները մարզպետարան եւ համդիպումները ծնողների հետ:
Բանակաշինության գործում ունեցած ավանդի եւ Հայոց բանակի 24 ամյակի կապակցությամբ մի խումբ զինվորականների մարզպետը հանձնեց պատվոգրեր եւ շնորհակալագրեր:
Տոնական միջոցառումը ընթացավ ռազմահայրենասիրական երգերի ,կատարումներով եւ ավարտվեց հյուրասիրությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16