Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ

27.01.2016

Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության տոնացույցի մեջ հունվարի 28-ը հիշատակվում է իբրեւ Բանակի օր:
1992թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» օրենքը: Հետագայում այդ օրը դարձավ Հայկական բանակի ծննդյան օր:
Բանակի տոնը խորհրդանշում է մեր ժողովրդի հերոսական ոգու ամրությունը, ազատատենչությունը, անկախ եւ միասնական ապրելու կամքն ու միասնականությունը: Ահա թե ինչու, այն մեր ամենանվիրական եւ սրբազան տոներից մեկն է, որը հայ ժողովուրդը նշում է հպարտորեն, արժանապատվության մեծագույն զգացումով:
Լինելով Հայոց անկախ պետականության ամենամեծ ու կարեւորագույն ձեռքբերումը, Հայկական բանակը հպարտանալու ու պարծանքի շատ առիթներ է տվել: Այսօր էլ բանակը շարունակում է հուսալիորեն պաշտպանել մեր հայրենիքի սահմանները: Ժողովրդի զավակները` համալրելով Պաշտպանության բանակի շարքերը, հերոսացման անօրինակ սխրանքներ են գործում` իրենց թիկունքում զգալով երկրի նախագահի եւ ՀՀ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի անմնացորդ ուշադրությունն ու հետեւողականությունը, ողջ ժողովրդի բարոյական խթանը:
Ազգային բանակի տարելիցի օրը մենք գլուխ ենք խոնարհում հանուն խաղաղության զոհված մեր մարտիկների առջեւ, նրանց, ում կյանքի գնով կայացավ անկախ Հայաստանի անվտանգության ապահովումը եւ նրանց, ովքեր զենքը ձեռքին այսօր էլ կանգնած են երկրի սահմաններում եւ, հաճախ անձնազոհաբար, ապահովում են երկրի անձեռնմխելիությունն ու անվտանգությունը:
Շնորհավորում եմ բազում հաղթանակներ կերտած 24-ամյա հայկական բանակի բոլոր զինծառայողներին, հայրենիքի աննկուն պաշտպաններին, բանակում ծառայություն իրականացնող զինվորների ծնողներին, մեր ողջ ժողովրդին: Մաղթում եմ հաստատակամություն ու խիզախություն` ի փառս մեր անկախ պետության զորացման, հարատեւ խաղաղության պահպանման:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16