Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության Արագածոտնի ՄՓՎ հաշվետվությունը

19.01.2016

Հունվարի 19-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության Արագածոտնի ՄՓՎ հաշվետվությունը, որին ներկա էին ՀՀ ՏԿԱԻ նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արման Ցոլակյանը, ՏԿԱԻՆ փրկարար ծառայության կազմակերպման վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Արթուր Խաչիկյանը:
ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության Արագածոտնի ՄՓՎ պետ, փրկարար ծառայության գնդապետ Ավետիս Մանուկյանը ներկայացրեց 2015 թվականին վարչության կողմից իրականացրած աշխատանքների հաշվետվությունը: Նա ասաց, որ հաշվետու ժամանակահատվածում Արագածոտնի ՄՓՎ-ում գրանցվել է 807 արտակարգ դեպք (2014թ-ի 629-ի համեմատ դեպքերի թիվն աճել է 178-ով կամ 28,2 %-ով), արտակարգ դեպքերի հետևանքով զոհվել է 21 մարդ (2014թ-ի 29-ի համեմատ զոհերի թիվը նվազել է 8-ով կամ 27,5%-ով), մարմնական վնասվածքներ են ստացել (վիրավորվել են) 125 մարդ (2014թ-ի 152-ի համեմատ վիրավորների թիվը նվազել է 27-ով կամ 17.7%-ով):
Գրանցված դեպքերից 559-ը տեխնածին է, որը կազմում է ընդհանուր դեպքերի 69,2%-ը, (2014թ.` 608, կամ 96.6%-ը): Դրանց հետևանքով զոհվել է 21 , (2014թ.` 29), վիրավորվել ` 109 մարդ (2014թ.` 152): Տեխնածին բնույթի արտակարգ դեպքերը նվազել են 49-ով կամ 8%-ով, զոհերի թիվը նվազել է 8-ով կամ 27,5%-ով, իսկ վիրավորների թիվը նվազել է` 43-ով կամ 28,2%-ով:
Գրանցված տեխնածին արտակարգ դեպքերից 342-ը (42,3%) հրդեհի դեպքերն են (2014թ. 202, կամ 33%): Հրդեհների թիվը մարզում աճել է 140-ով (69,3%): Դրանց հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Դեպքերից 18-ը` տարերային է, որը կազմում է ընդհանուր դեպքերի 2,2%-ը (2014թ.` 21, կամ 3.3%): Տարերային բնույթի դեպքերը նվազել են 3-ով կամ 14,2-%-ով:
Մարզի տարածքում գրանցված ձնաբքերի հետևանքով ստացվել է 22 ահազանգ, որոնց ընթացքում 131 մարդու ցուցաբերվել է համապատասխան օգնություն:
Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ ԱԻՆ ՓԾ Արագածոտնի ՄՓՎ ստորաբաժանումների կողմից արտակարգ դեպքերի հետևանքների վերացման համար իրականացվել է 727 ելք (2014թ.` 461):
2015թ. գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 377 ահազանգ (2014թ՝. 217), որից հրդեհ է գրանցվել 342 դեպքում (2014թ.` 202), հսկվող կրակ` 17, հրդեհ չի հայտնաբերվել 14 կանչին, ծխապատում` 4:
Հրդեհ¬¬նե¬¬¬րի գե¬¬¬րակշ¬ռող մա¬¬¬սը կազմել են չոր խոտածածկ տարածքների հրդեհները:
Համաձայն 2015թ աշխատանքային պլանի, տարվա ընթացքում անցկացվել են 1 հրամանատարաշտաբային ուսումնավարժություն ՀՀ Արագածոտնի մարզպետարանում, 33 շտաբային ուսումնավարժություն, որից 1-ը մարզպետարանում, 2-ը ՄՓՎ-ում, 30-ը համայնքներում, 1 ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն Ապարանի ավագ դպրոցում:
Ի կատարումն 24.12.2014թ. ՀՀ Արագածոտնի մարզպետի կողմից հաստատված <<Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի ՔՊ ծառայությունների շտաբի պետերի հետ անցկացվող 2015 թվականի հրամանատարական պատրաստության պարապմունքների անցկացման>> և <<Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի կազմակերպությունների ՔՊ ծառայությունների շտաբի պետերի հետ անցկացվող 2015 թվականի հրամանատարական պատրաստության պարապմունքների անցկացման>> ծրագրերի, տարվա ընթացքում կազմակերպվել հրամանատարական պատրաստության թեմատիկ պարապմունքներ, դասընթացներ:
2015թ. սեպտեմբերի 3-10-ը ՄՓՎ անձնակազմը մասնակցել է <<ՇԱՆԹ-2015>> ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը, որը ղեկավարել է ղեկավարել է մարզպետ Սարգիս Սահակյանը:
Ամենայն մանրամասնորեն ներկայացվեցին նաեւտարհանման ածխատանքների կազմակերպմանը, մարզային, համայնքային, կազմակերպությունների ՔՊ ծառայություններին, կապի եւ ազդարարման համակարգի ծառայությանը, կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը, փրկարար ուժերի պատրաստականության բարձրացմանը, բուժապահովմանը, նյութատեխնիկական ապահովմանը վերաբերող եւ կազմակերպչական մի շարք այլ հարցեր:
Ամփոփելով ներկայացված հաշվետվությունը, մարզպետ Սարգիս Սահակյանը նշեց, որ համակարգի արդյունավետ աշխատանքի համար կարեւոր է պետական բոլոր կառույցների համատեղ եւ ներդաշնակ գործակցությունը:
- Բոլորիս աշխատանքը միտված է համայնքների բարելավմանը, բնակիչների բարձր կենսամակարդակի ապահովմանը,-ասաց մարզպետը եւ պատրաստակամություն հայտնեց իր կողմից հնարավոր բոլոր միջոցները գործադրել` համատեղ ծրագրերը հետեւողականորեն իրականացնելու համար:
Ներկաները ունկնդրեցին նաեւ ՀՀ ՏԿԱԻՆ Արագածոտնի մարզային հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության, ,,Սեյսմիկ պաշտպանության ծառայություն,, , ,,Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն,, , ,,Մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն,, ՊՕԱԿ-ների, ինչպես նաեւ մարզային հիդրոմետ ծառայության ղեկավարների հաշվետվությունները:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16