Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ աշխատանքային առաջին խորհրդակցությունը

13.01.2016

Հունվարի 13-ին մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ աշխատանքային առաջին խորհրդակցությունը` մարզպետի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի, կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարների, այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ:
Մարզպետը անդրադարձավ 2015 թվականին կատարված աշխատանքների հաշվետվությանը եւ ներկայացրեց նոր տարում իրականացվելիք առաջնային աշխատանքները: Նա մասնավորապես քննարկեց համայնքներում իրականացվելիք աուդիտի անցկացմանը, դպրոցներում ջեռուցման գործընթացի կազմակերպմանը, բուժհաստատություններում տիրող իրավիճակին եւ օրախնդիր այլ հարցերին վերաբերող հարցրեը եւ տվեց համապատասխան հանձնարարականներ:
Քննարկվեցին նաեւ ՀՀ կառավարությունից, ՏԿԱԻՆ-ից, այլ նախարարություններից եւ պետական գերատեսչություններից ստացված հանձնարարականներն ու գրությունները, դրանց ժամանակին ընթացք եւ պատասխաններ տալու հարցերը:
Անդրադարձ եղավ նաեւ մարզպետի կողմից ստորաբաժանման ղեկավարներին տրված հանձնարարականներին, դրանց կատարման ընթացքին, տրվեցին նոր առաջադրանքներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16