Նորություններ
Արագածոտնի մի խումբ ընտանիքների մարզպետի կողմից հանձնվեցին թանկարժեք նվերներ
28.12.2015
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի գործունեության ոլորտում առանձնակի տեղ է գրավում ուշադրությունը զոհված ազատամարտիկների, վերջին շրջանում դիվերսիայից տուժած. միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ ընտանիքներին: Մարզպետի նախաձեռնությամբ հաճելի անակնկալ էր ապասվում ինչպես նրանց, այնպես էլ սոցիալապես անապահով, հաշմանդամ ունեցող մի խումբ ընտանիքների: Նախապես տեղեկանալով այդ ընտանիքների կարիքների մասին, Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ նվիրաբերվեցին կենցաղային իրեր եւ սարքավորումներ` լվացքի մեքենա, հեռուստացույց, համակարգիչ:
Ընտրված ընտանիքները Կոշ, Արուճ, Աղձք, Նորաշեն, Պարտիզակ, Լուսագյուղ, Լեռնարոտ, Աշտարակ, Թալին, Աշնակ, Զովասար, Արագած, Գեղադիր. Ծաղկահովիտ համայնքներից էին:
Դեկտեմբերի 28-ին նվերները հասցեատերերին հասցվեցին տեղերում ` դրանք տանելով նրանց բնակարաններ: Թանկարժեք նվերների հետ ընտանիքներին Սարգիս Սահակյանի կողմից փոխանցվեցին նաեւ սննդամթերք եւ ամանորյա շնորհավորանքներ: Ընտանիքներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնեցին մարզպետին` մատուցած նվերների համար:
Հատկանշական է, որ տրամադրված բոլոր նվերները խիստ կարեւոր էին այդ ընտանիքներևի համար, որոնց ձեռքբերումը նրանց համար լուրջ խնդիր էր: Տարեմուտին իրենց մատուցած այս թանկարժեք նվիրատվությունը նրանց համար ուշադրության եւ լավատեսության ներշնչման առիթ էր: