Նորություններ
Սարգիս Սահակյանը հանդիպեց Արագած համայնքի դպրոցի ուսուցիչների հետ
21.12.2015
Դեկտեմբերի 21-ին մարզպետ Սարգիս Սահակյանը այցելեց Արագածի համայնք:: Միջնակարգ դպրոցում նա հանդիպում ունեցավ ուսուցիչների հետ:
Քննարկվեցին կրթական համակարգին վերաբերող բազմաթիվ խնդիրներ: Մանկավարժները մարզպետին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցադրումները, որոնց վերաբերյալ ստացան պարզաբանումներ, դրանց լուծման համար համատեղ իրականացվելիք ծրագրեր նախատեսվեցին:
Մարզպետը նշեց, որ կրթության համակարգում անցնող տարում զգալի ներդրումներ են իրականացվել, որոնք գալիք տարում բազմապատկվելու են: Մասնավորապես, լուրջ նախագծեր կան մարզի բոլոր դպրոցներում շինարարական, բարեկարգման աշխատանքների իրականացման ուղղությամբ: