Նորություններ
Տեղեկատվություն Արագածոտնի մարզում նոյեմբեր ամսին գրանցված ծնունդների մասին
07.12.2015
Արագածոտնի մարզի ծննդատներում 2015 թ.նոյեմբեր ամսին գրանցվել է 59 ծնունդ: Նրանցից 25-ը աղջիկ է, 29-ը` տղա:
Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով, Աշտարակի տարածաշրջանում ծնվել է 21 երեխա՝ 6 աղջիկ, 15 տղա: Թալինի տարածաշրջանում ծնվել է 9 աղջիկ, 4 տղա՝ ընդամենը 13 երեխա: Ապարանի տարածաշրջանում ծնվել է 6 աղջիկ, 7 տղա, ընդամենը` 13 ծնունդ: Արագածի տարածաշրջանում գրանցվել է 7 ծնունդ` 4 աղջիկ, 3 տղա: