Նորություններ
Մարզի բոլոր ճանապարհները բաց են
01.12.2015
Ձմռան առաջին օրը Արագածոտնի մարզի լեռնային տարածաշրջաններում տեղումներն արտահայտվել են ձյան տեսքով: Թալինի, Ապարանի, Արագածի այն համայնքներում, որտեղ ձյունը առավել զգալի է եղել, համապատասխան գործողություններ են իրականացվել ճանապարհների երթեւեկությունը ապահովելու համար: Հանրապետական, մարզային նշանակության ճանապարհները անհրաժեշտության դեպքում մաքրվել են, ցանվել է աղ եւ ավազ: Արդյունքում` ողջ օրվա ընթացքում մարզի բոլոր բաց են եղել, եւ խնդիրներ չեն առաջացել: