Նորություններ
Մարզպետի շնորհավորանքը` վաստակաշատ մանկավարժին
26.11.2015
Տարեցների նկատմամբ հարգանքն ու ուշադրությունը մարզպետ Սարգիս Սահակյանի բազմազբաղ գործունեության մեջ առանձնակի տեղ է զբաղեցնում: Եւ առիթը ներկայանալու դեպքում նա իր շնորհավորանքն է հղում` ըստ արժանվույն գնահատելով նրանց վաստակն ու անցած ուղին:
Մարզի ղեկավարի կողմից հերթական շնորհավորանքը ուղղված էր վաստակաշատ մանկավարժ Վարդիշաղ Թորոսյանին` ծննդյան 90-ամյակի առիթով: Աշնանային գունեղ ծաղիկների փնջի եւ նվիրատվության հետ մեկտեղ մի քանի տասնյակ սերունդների գրաճանաչություն սովորեցրած, կրթած ու դաստիարակած ուսուցչուհուն ոգեւորեց իրեն ուղղված բարեմաղթանքի խոսքերն ու շնորհավորանքը: