Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աչքի անվճար հետազոտություն եւ բուժում` Արագածոտնի մարզում

05.11.2015

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 13-ը մարզում գործում է ,,Լույս հայի աչքերին,, ծրագիրը: Հայկական ակնաբուժության նախագծի անվճար ակնաբուժական այս ծրագրից մարզում օգտվում են Աշտարակի, Ապարանի, Թալինի եւ Ծաղկահովիտի տարածաշրջանների բնակիչները: Շրջիկ մեքենան տեղակայվում է համապատասխան բժշկական կենտրոններում, որտեղ մասնագետները իրականացվում են հետազոտություններ, անհրաժեշտութփյան դեպքում կատարում վիրահատություններ:
Ըստ սահմանված ժամանակացույցի, հոկտեմբերի 12-18-ը-ը մեքենան կայանել է Թալին քաղաքում, որտեղ այցելել են տարածքի համայնքների բնակիչները, 19-25-ը` Ապարան քաղաքում, որի ժամանակ ծրագրից օգտվել են Ապարանի եւ Արագածի տարածաշրջանների բնակիչները:
Հոկտեմբերի 26-ից ծրագիրը ծառայություն է մատուցում Աշտարակի տարածաշ’րջանի բնակիչների համար: Այստեղ շրջիկ մեքենան կկայանի 12 օր շարունակ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16