Նորություններ
Մշակութային անցուդարձ
30.10.2015
Հոկտեմբերի 29-ին Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ ՀՀ գրողների միության անդամ, բանաստեղծ, նկարիչ Արևշատ Ավագյանի 75 ամյակին նվիրած միջոցառում: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի կողմից հոբելյարին պատվոգիր և խորհրդանշական հուշանվեր հանձնեց Արագածոտնի մարզպետի տեղակալ Նունե Մովսիսյանը:
* * *
ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի աջակցությամբ հոկտեմբերի 29-ին <<Նռան հատիկ>> 15-րդ հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնի շրջանակում Աշտարակի Պ.Պռոշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի <<Պերճիկ>> թատերախումբը հանդես եկավ Մուշեղ Գալշոյանի <<Մամփրե արքա>>, իսկ Ներքին Բազմաբերդի <<Նռնենի>> թատերախումբը` նույն հեղինակի <<Էրգրի երգը>> ներկայացումներով: Թատերախմբերին և նրանց ղեկավարներին շնորհավորանքի խոսք ասաց Արագածոտնի մարզպետի տեղակալ Նունե Մովսիսյանը: