Նորություններ
Արագածոտնի թիմը վերադարձավ հաղթանակներով
12.10.2015
Հոկտեմբերի 8-11-ը Ծաղկաձորում կայացավ ՀՀ նախագահի մրցանակի համար ,,Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ,, մրցույթը, որին մասնակցեց նաեւ Արագածոտնի թիմը: Մասնակցության համար իր աջակցությունն էր ցուցաբերել մարզպետ Սարգիս Սահակյանը:
Մարզի թիմը բաղկացած էր 10 անդամից, ովքեր ակտիվորեն ներգրավվեցին բոլոր մրցաձեւերում: Համառ եւ պատասխանատու մոտեցումը տվեց իր արդյունքը: Հաջող հանդես եկան բասկետբոլիստները: Հաղթելով Երեւանի, Գեղարքունիքի, Արմավիրի թիմերին, նրանք գրավեցին պատվավոր երկրորդ տեղը: Դարս մրցաձեւից 3-րդ տեղը գրավեց Իգոր Հարությունյանը, իսկ Սմբատ Գեւորգյանը լողից մաստակեց 3-րդ տեղը:
Ընդհանուր հաշվարկով 13 թիմի մեջ Արագածոտնի թիմը գրավեց 4-րդ տեղը: Բոլոր հաղթողները ստացան դրամական պարգեւներ եւ պատվոգրեր: