Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ
03.10.2015

Սիրելի ուսուցիչնե’ր,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ: Տոն, որը խորհրդանշում է մանկավարժի մասնագիտության նկատմամբ խորին հարգանքն ու ակնածանքը:Յուրաքանչյուրս առանձնահատուկ ջերմությամբ ենք հիշում մեր ուսուցիչներին, ում խորհորդները ուղեկցում են մեզ ողջ կյանքի ընթացքում:
Սիրելի ուսուցիչնե’ր, ձեր դժվարին ու միաժամանակ հետաքրքիր աշխատանքով դուք չափազանց կարեւոր դեր ունեք մեր երկրի ու հասարակության համար: Ձեր իմաստնությամբ, մասնագիտական կարողություններով դուք կրթում ու դաստիարակում եք սերունդներին` նրանց փոխանցելով մարդկային լավագույն արժանիքները, ձեր գիտելիքներն ու հմտությունները, ինչի համար մենք երախտապարտ ու շնորհակալ ենք ձեզ:
Վստահեցնում եմ, որ կրթությանն առնչվող բոլոր խնդիրները մշտապես ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում են, քանի որ կրթությունն ու գիտությունը մեր պետության կենսագործունեության գերակա ուղղություններից են:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ եւ մաղթում խաղաղություն, հաջողություններ` ձեր ազգանպաստ առաքելության իրականացման գործում: