Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվեցին գազիֆիկացման խնդիրներ

01.10.2015

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ համայնքապետերի մասնակցությամբ խորհրդակցություն, որտեղ քննարկվեցին գազիֆիկացման խնդիրներ: Թեմայի անհրաժեշտությունը առաջացել էր մարզպետի` համայնքներ կատարած այցելությունների արդյունքում, որտեղ բնակիչների հետ հանդիպումների ժամանակ բարձրացվել էին բնակավայրերի գազիֆիկացման հարցերը: Խնդիրն ըստ ամենայնի քննարկելու համար մարզպետի հրավերով խորհրդակցությանը մասնակցում էր ՀՀ կառավարության աշխատակազմի ,,Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ,, ՊՀ-ի տնօրեն Աշոտ Վարդանյանը:
Սարգիս Սահակյանը նշեց, որ ,,Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ,,-ի կողմից մարզում գազիֆիկացման շարունակական ծրագրեր են իրականացվում: Այդուհանդերձ, համայնքներում համակարգի լրացուցիչ ծավալման անհրաժեշտություն կա: Լսելով ներկա համայնքապետերի առաջարկությունները, որոշակիորեն ճշտվեց յուրաքանչյուրում խնայված միջոցների հաշվին իրականացվելիք աշխատանքների ծավալները: Ամփոփելով քննարկված հարցը, պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում լրացուցիչ գազիֆիկացում իրականացնել համայնքներում: Նշվեց նաեւ, որ ներկայումս իրականացվող բոլոր աշխատանքները ընթանում են ըստ ժամանակացույցիի եւ կավարտվեն սահմանված ժամկետում:
Միաժամանակ ներկայացվեց ,,Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ,, պետական հիմնարկի առաջիկա տարվա ծրագրերը, որոնք վերաբերում են ջրամատակարարման ոլորտին: Մարզպետը համայնքների ղեկավարներին հորդորեց ի մի բերել եւ ըստ անհրաժեշտության իրենց առաջարկությունները ներկայացնել, որոնց հիման վրա էլ կհաստատվեն առաջիկա ծրագրերը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16