Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հատկացվեցին լսողական սարքեր

29.09.2015

Համայնքներ կատարած այցելությունների եւ բնակիչների հետ հանդիպումների ժամանակ մարզպետ Սարգիս Սահակյանին ուղղված հարցերի մեջ զգալի են առողջական խնդիրներին առնչվող դիմումները, որոնք դրական պատասխան են ստանում տեղում, կամ լուծման հնարավորություն է գտնվում ընթացքում:
Այդ հարցադրումներից մեկի` լսողական խնդիրներ ունեցողներին համապատասխան սարքավորումներ հատկացնելու համար մարզպետը պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ: Համատեղ իրականացվում է կարիքավորներին լսողական սարքավորումներ տրամադրելու ծրագիր: Հուլիս ամսին այդպիսիք ստացել է 20 բնակիչ` մարզի բոլոր համայքներից:
Հերթական հատկացումը կայացավ սեպտեմբերի 29-ին: Լսողական սարքեր ստացավ 10 շահառու, հիմնականում` տարեցներ: Սարքավորումները նրանց հատկացվեցին մարզպետարանում` նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Բնակիչներն իրենց շնորհակալությունը հայտնեցին մարզպետին եւ նախարարությանը թե’ իրենց համար խիստ անհրաժեշտ սարքավորման, եւ թե’ այն տեղում` մարզպետարանում հատկացնելու համար, քանի որ դրա համար իրենց անհրաժեշտ չի լինի գնալ մայրաքաղաք:
Ծրագիրը շարունակական է, եւ հաջորդ խմբաքանակի տրամադրման համար արդեն իսկ ձեռք է բերվել պայմանավորվածություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16