Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում բանակ-ընտանիք կապի ամրապնդման նպատակով

26.09.2015

Հայոց բանակում Արագածոտնի մարզի զինծառայողների եւ նրանց ծնողների հետ հանդիպումները հաճախակի դարձնելու, բանակ-ընտանիք կապը ամուր պահելու նպատակով Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եւ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 26-ին հերթական հանդիպումը կայացավ: Երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր մայոր Օնիկ Գասպարյանը մարզպետարանի դահլիճում հանդիպեց կուրպուսում ծառայող Արագածոտնի մարզի զինվորների ծնողների հետ:
Արտառուչ եւ տպավորիչ էր ծնողների եւ նրանց զինվոր որդիների հանդիպումը: Ուրախության, կարոտի հուզիչ զգացողություններ:
Հանդիսավոր մասը սկսվեց Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահն Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանի օրհնանքով եւ տերունական աղոթքով: Այնուհետեւ հրամանատարության ղեկավարության կողմից պատմական ակնարկով ներկայացվեց Արագածոտնի մարզի, ինչպես նաեւ Լոռու եւ Տավուշի մարզերի ընդհանուր նկարագիրը: Ցուցադրվեց բանակային կորպուսի ստեղծման, անցած ուղու եւ ներկա գործուեության մասին փաստագրական ֆիլմ:
Ներկաներին ողջունեց մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա նշեց, որ երկրի նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հանձնարարականով արվում է ամենայն լավագույնը մեր բանակի ամրության, ապահովության համար: Մեր բոլորիս սուրբ պարտքն է լինել զինվորի կողքին, նրան սատար կանգնել թե’. բարոյապես, եւ թե’ գործնական աջակցությամբ: Անկասկած է, որ նման հանդիպումները դրական լիցքեր են հաղորդում զինծառայողներին, ոգեւորում, ապահովում բարձր տրամադրություն: Մարզպետի առաջարկով 1 րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցվեց ՀՀ եւ Արցախի սահմանները պաշտպանելիս զոհված զինվորների հիշատակին:
Սարգիս Սահակյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարությանը, 3-րդ բանակային կորպուսի հրամանատարությանը` հանդիպման համար: Իսկ ծնողներին հորդորեց արժանավայել կրել զինվոր ունենալու պատիվը: Նա նշեց, որ ընտանիք-բանակ կապը ամրապնդելու շրջանակում տարվա մեջ մի քանի անդամ կազմակերպում են ծնողների այցելությունը Արցախում ծառայող իրենց որդիներին:
Բոլոր զինվորների ծնողների անունից հնչեց շնորհակալության խոսք` նման ձեռնարկի, իրենց զավակներին տեսնելու հնարավորություն ընձեռելու համար:
Այնուհետեւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը լավագույն ծառայության համար զինվորներին հանձնեց պատվոգրեր, իսկ նրանց ծնողներին՝ շնորհակալագրեր: Իբրեւ պարգեւատրում, զինվորներին տրվեց նաեւ կարճատեւ արձակուրդի հնարավորություն:
Ազգային-ազատագրական, հայրենասիրական կատարումներով զինվորներին ողջունեց ,,Սասունիկ,, պարային համույթը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16