Նորություններ
Խորհրդակցություն` մարզպետի մոտ
25.09.2015

Սեպտեմբերի 23-ին մարզպետ Սարգիս Սահակյանի` Ապարանի տարածաշրջանի համայնքների այցելության ժամանակ, բնակիչները բարձրացրին իրենց համայնքներին մոտ գտնվող անտառներից վառելափայտ ձեռք բերելու հնարավորության խնդիրը:
Հարցին լուծում տալու նպատակով մարզպետը հրավիրեց խորհրդակցություն, որին մասնակցում էին Հայանտառ ՊՕԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը, համայնքների ղեկավարները:
Սարգիս Սահակյանը կարեւորեց խնդրի հրատապությունը եւ նշեց, որ դրա լուծումը պետք է իրականացվի հնարավորինս արդյունավետ` առանց անտառին վնաս հասցնելու, եւ միաժամանակ` առանց ձգձգումների: Նրա առաջարկեց, որպեսզի ստեղծվի աշխատանքային խումբ, համայնքապետերը տեղերում հստակեցնեն խիստ կարիքավոր ընտանիքները ցուցակները, իսկ Հայանտառի մասնագետները ճշգրտեն սանիտարական հատումների ենթակա ծառերի քանակությունը: Մոտակա օրերին կրկին քննակրում կկատարեն եւ կհստակեցնեն բնակիչներին վառելաձայտով ապահովելու գործընթացը: