Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սարգիս Սահակյանը հանդիպեց Ջամշլու, Լեռնապար, Ծիլքար, Գեղարոտ համայնքների բնակիչների հետ

24.09.2015

Սեպտեմբերի 24-ին մարզպետ Սարգիս Սահակյանը այցելեց Ջամշլու, Լեռնապար, Ծիլքար, Գեղարոտ համայնքներ եւ հանդիպում ունեցավ բնակիչների հետ: Արագածի տարածաշրջանի այս համայնքները, որոնք բարձր լեռնայինի կարգավիճակ ունեն, ընդհանուր առմամբ, միանման խնդիրներ բարձրացրին: Դրանք վերաբերում էին խմելաջրի մատակարարմանը, համայնքային ճանապարհների վերանորոգմանը, գազիֆիկացմանը եւ համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցրերի:
Մարզպետի հետ քննարկվեցին կառավարության կողմից սերմացուի, դիզելային վառելիքի, պարարտանյութի հատկացման գործընթացի հետ կապված հարցեր: Մարզպետը տեղեկացրեց, որ ցանկացողները կարող են դրանք ձեռք բերել այն քանակությամբ, որքան իրենց հարկավոր է: Այդ աշխատանքները կազմակերպվում են մարզպետարանի եւ համայնքների ղեկավարների հետ համագործակցված: Այնպես որ, գյուղացիները իրենց պահանջարկի մասին կարող են ներկայացնել:
Սարգիս Սահակյանը գյուղացիներին հորդորեց իրենց հուզող առողջապահական, սոցիալական, տնտեսական եւ անձնական այլ հարցերի մասին դիմել իրեն: Կառավարությունը ունի հնարավորություններ` կարիքավորներին նշված հարցերում աջակցելու համար:
Մի խումբ բնակիչների հատկացվեցին դրամական, բժշկական աջակցություն:
Բոլոր համայնքներում էլ բնակիչները շնորհակալություն հայտնեցին մարզպետին` այցելության, ինչպես նաեւ համայնքներում առկա հիմնախնդիրների լուծման հարցում իրենց աջակից լինելու համար: Եզդիաբնակ Ջամշլու գյուղում առանձնակի գոհունակություն հայտնեցին դպրոցին ցուցաբերած ուշադրության համար: Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ դպրոցը վերանորոգվել է, հատկացվել են նոր գույք, համակարգիչային տեխնիկա: Այդ ամենի շնորհիվ 36 աշակերտ ունեցող դպրոցը հաջողությամբ է սկսել նոր ուսումնական տարին: Հանդիպման ընթացքում մարզպետը այցելեց դպրոց, տեղում ծանոթացավ պայմաններին եւ խոստացավ առաջիկայում եւս աջակից լինել նրանց:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24