Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սարգիս Սահակյանն այցելեց Ապարանի տարածաշրջանի համայնքներ

23.09.2015


Շարունակվում են մարզպետ Սարգիս Սահակյանի հանդիպումները համայնքների բնակիչների հետ: Հերթական այցը կայացավ սեպտեմբերի 23-ին, Ապարանի տարածաշրջանի համայքներում:
Առաջին կանգառը Երնջատափում էր: Հանդիպումը կազմակերպվել էր համայնքային կենտրոնի դահլիճում : Մինչ հիմնախնդիրներին անցնելը, բնակիչներից մեկը գյուղացիների անունից շնորհակալություն հայտնեց մարզպետին իրենց այցելելու, հիմնախնդիրներին տեղում ծանոթանալու եւ լուծում տալու համար:
Համայքնի ղեկավար Հրաչյա Սահրադյանն էլ ընդհանրացրեց, այն ծրագրերը, որոնք իրականացվել են համայնքում: Նշվեց, համայնքային կենտրոնի կառուցումը: Այս շենքում են գտնվում համայնքապետարանը, բժշկական կանտրոնը, գրադարանը, հանրային նշանակության այլ կառույցներ, լուծվել է ոռոգման ջրի մատակարարման հարցը, մարզպետի աջակցությամբ տրակտոր է ձեռք բերվել, ինչի անհրաժեշտությունը խիստ էր զգացվում: Համայնքին հուզող հիմնախնդիրների մեջ առանձնացվեցին շենքերից մեկի կույուղու կառուցման, ճանապարհի վերանորոգման, վառելափայտի ձեռքբերման հարցերը:
Մարզպետի այցը գոհունակությամբ ընդունեցին նաեւ մյուս համայնքներում: Յուրաքանչյուր համայնքում բարձրացվեցին իրենց մտահոգող ամենակարեւոր հարցերը: Շողակնում հանդիսությունների նոր սրահի համար սեղան-աթոռների, կարտոֆիլի տնկանյութի կարիք ունեն, Հարթավանում` մշակույթի տան համար աթոռների, Եղիպատրուշում` ոռոգման ջրի, ճանապարհի վերանորոգման, դպրոցի ներքին հարդարման, Ափնայում` դպրոցի տանիքի, պատուհանների, նորոգման, ոռոգման համակարգի վերանորոգման խնդիրներն են առկա: Լսելով հարցադրումները, մարզպետը նշեց դրանց լուծման հնարավոր ուղիները, տվեց կոնկրետ հանձնարարականներ, պարզաբանումներ կատարեց:
Ընդհանուր հետաքրքրություն ունեցող հարցերից բացի մարզի ղեկավարին դիմեցին նաեւ անձնական խնդիրներով: Ըստ անհրաժեշտության տրամադրվեցին պետպատվերով բուժման, ինչպես նաեւ առողջարանների ուղեգրեր, հատկացվեց դրամական աջակցություն:
Բոլոր համայնքներում բնակիչները գոհունակություն հայտնեցին իրենց ցուցաբերված առողջապահական եւ դրամական աջակցության, պարարտանյութի, սերմացուի, ազոտական պարարտանյութի տրամադրման համար: Ափնա գյուղից Վարդան Ղազարյանը շնորհակալություն հայտնեց մարզպետին` Արցախում ժամկետային զինծառայողներին այցելություն կազմակերպելու համար:
Անդրադառնալով այս խնդիրներին, Սարգիս Սահակյանը նշեց, որ աջակցության այս ծրագրերը շարունակական են, եւ բնակիչներն իրենց հուզող հարցերով իրեն կարող են դիմել ցանկացած ժամանակ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24