Նորություններ
Նիգավան համայնքում բացվեց Սուրբ Ստեփանոս եկեղեցին
22.09.2015
Արագածոտնի մարզի Նիգավան համայնքում բացվեց Սուրբ Ստեփանոս եկեղեցին:
Այն հիմնադրվել է 1850 ական թվականներին: Տարիների հետ, սակայն, քանդվել էր եւ վերանորոգման խիստ կարիք ուներ: Նիգավանցիների սիրելի սրբատեղին վերստին վերադարձվեց նրանց` շնորհիվ ծնունդով նիգավանցիներ Վարուժան եւ Վահրամ Ադամյանի բարերարության:
Բացման հանդիսավոր արարողությունըը կայացավ սեպտեմբերի 20-ին, որին մասնակցում էր մարզպետ Սարգիս Սահակյանը: Շնորհավորելով բոլոր նիգավանցիներին, մարզպետը շնորհակալություն հայտնեց բարերարներին, իրենց աստվածահաճո ձեռնարկի համար: Նա նշեց.որ եկեղեցու առկայությունը վկայում է, որ հայ համայնքը տեր է իր հոգեւոր արժեքներին եւ նախնիներից փոխանցված լավագույն ավանդույթների արժանի ժառանգորդն է: