Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սարգիս Սահակյանն ընդունեց Ալֆորվիլի պատվիրակությանը

22.09.2015

Սեպտեմբերի 21-ին Արագածոնի մարզպետ Սարգիս Սահակյանը ընդունեց Ֆրանսիայի Ալֆորվիր քաղաքի պատվիրակությանը, որը ղեկավարում էր Ֆրանսիայի Հանրապետության 11-14 գումարումների Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավարի տեղակալ Ռենե Ռուքեն:
Հանդիպման ժամանակ բարձր գնահատվեց Արագածոտնի մարզի Օշական համայնքի եւ Ֆրանսիայի Ալֆորվիլ համայնքների միջեւ իրականացվող փոխգործակցության ծրագիրը: Նշվեց, որ այդ շրջանակում համայնքները հնարավորություն են ունենում մոտիկից շփվելու միմյանց հետ, համագործակցելու մշակույթի, կրթութլան եւ այլ ոլորտներում: Մարզպետը նշեց, որ ալֆորվիլցիների աջակցությամբ վերանորոգվում է Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցի շենքը, ինչի համար նա շնորհակալություն հայտնեց: Զրույցի ընթացքում ձեքէ բերվեցին համագործակցության նոր պայմանավորվածություններ:
Մարզպետը եւ հյուրերերը այնուհետեւ այցելեցին Օշական համայնք եւ տեղում ծանոթացան դպրոցում կատարվող շինարարական աշխատանքներին: Նրանք, ընդհանուր առմամբ, բավարված էին կատարված աշխատանքից եւ ծրագրեցին վերանորոգման առաջիկա ընթացքը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24