Նորություններ
Մարզպետն ընդունեց սիրիահայերին եւ իրաքցի եզդիներին
18.09.2015

Սեպտեմբերի 18-ին մարզպետ Սարգիս Սահակյանը ընդունեց Արագածոտնի մարզում բնակվող սիրիահայերին եւ իրաքցի եզդիներին:
Ողջունելով ներկաներին, մարզպետն ասաց, որ հանդիպումը իր առաջարկով է եղել, եւ շնորհակալ եղավ այն ընդունելու համար: Նա նշեց, որ քաղաքական վերջին իրադարձությունների պատճառով փախստականի կարգավիճակի մեջ են հայտնվել Սիրիայի եւ Իրաքի մեր հայրենակիցներն ու եզդիները: Երկրի նախագահի հանձնարարականով առանձահատուկ ուշադրության են արժանանում նրանք, հանդիպումների, ընդունելությունների ժամանակ բազմաթիվ սոցիալ-տնտեսական հարցեր են լուծվում:
Մարզպետը տեղեկացրեց, որ Արագածոտնում բնակություն են հաստատել սիրիահայ ընտանիքներ, որոնց հետ մշտապես կապ է պահպանում մարզի ղեկավարությունը, լուծման հնարավորություններ ստեղծում բնակարանային, աշխատանքային եւ այլ խնդիրների համար: Անդրադառնալով եզդիներին, նա ասաց, որ մարզում 20 եզդիական համայնք կա, որտեղ բնակիչները հնարավորություն ունեն ուսանելու իրենց մայրենի լեզուն, պահպանելու եւ զարգացնելու ազգային մշակույթն ու ավանդույթները:
Հանդիպմանը ներկա էր Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը: Նա իր ազգի ներկայացուցիչների անունից շնորհակալություն հայտնեց մարզպետին հրավերի համար եւ ընդգծեց, որ Արագածոտնը այն մարզերից է, որտեղ եզդիները լիարժեքորեն հնարավորություն ունեն դրսեւորվելու, կայանալու, պահպանելու իրենց ազգային արժանիքները:
Սիրաիահայերի անունից մարզի ղեկավարությանը շնորհակալություն հայտնեց Աշտարակում բնակություն հաստատած Մարալ Մարտիրոսյանը: Նա նաեւ մի քանի օրախնդիր հարցադրումներ կատարեց, որոնց լուծման համար մարզպետը տեղում հանձնարարականներ տվեց:
Հանդիպման ավարտին բոլոր ներկաներին մարզպետի կողմից հանձնվեց դրամական նվիրատվություն: