Նորություններ
Այցելություն ԼՂՀ պաշտպանության բանակում Արագածոտնի մարզից ծառայող զինվորներին
07.09.2015
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ սեպտեմբերի 10-ին կկազմակերպվի այցելություն ԼՂՀ պաշտպանության բանակում Արագածոտնի մարզից ծառայող զինվորներին:
Պատվիրակությունը ղեկավարում է մարզպետ Սարգիս Սահակյանը: Ընդհանուր առմամբ, իրենց զավակներին տեսնելու հնարավորություն կընձեռնվի ավելի քան 200 ժամկետային զինծառայողի ծնողների ու հարազատների: Խմբի մեջ ընդգրկված են նաեւ բժիշկներ, երաժշտական համույթներ:
Բարձրակարգ ավտոբուսները մարզպետարանից կուղեւորվեն երեկոյան, ժամը 19:00-ին: