Նորություններ
Մարզպետն ընդունեց ,,Բազե 2015,, համահայկական հավաքի Արագածոտնի խմբի անդամներին
03.09.2015

Սեպտեմբերի 3-ին մարզպետ Սարգիս Սահակյանն ընդունեց ,,Բազե 2015,, հավաքի Արագածոտնի խմբի անդամներին: Նրանք մարզպետին պատմեցին Կարմիր ճակատը ներկայացնող իրենց թիմի հաջողությունների մասին:
Խմբի մեջ ընդգրկված էին պարի, երգի, նկարչության, ֆուտբոլի, վոլեյբոլի եւ այլ մասնագետները: Նրանք բավականին ակտիվորեն են մասնակցել կազմակերպվող բոլոր միջոցառումներին, մրցույթներին, հանդիպումներին: Արդյունքում` վերադարձել են, իրենց հետ բերելով ինտելեկտուալ ներճակատային մրցույթի 3-րդ, ֆուտբոլի եւ վոլեյբոլի միջճակատային մրցույթների 1-ին եւ 3-րդ մրցանակները: Ընդհանուր առմամբ` թիմն իր մասնակցությամբ լավագույններից մեկն է ճանաչվել;
Սարգիս Սահակյանը ողջունեց բազեականների հաղթանակները եւ նշեց, որ ,,Բազե,, համահայկական հավաքի կայացումը երկրի նախագահ Սերժ Սարգսյանի առանձնակի ուշադրության դրսեւորման արգասիք է: Նա հորդորեց երիտասարդությանը՝ սիրել իրենց ծննդավայրը, իրենց գյուղն ու քաղաքը, իրենց մարզն ու երկիրը:
Մարզպետը տեղեկացավ նաեւ երիտասարդների կողմից առաջիկայում նախատեսվող ներմարզային միջոցառումների, ծրագրերի մասին եւ պատրաստակամություն հայտնեց աջակցել նրանց բոլոր հարցերում: