Նորություններ
Տեղեկատվություն Արագածոտնի մարզում օգոստոս ամսին գրանցված ծնունդների մասին
02.09.2015
Արագածոտնի մարզի ծննդատներում 2015 թ.օգոստոս ամսին գրանցվել է 82 ծնունդ: Նրանցից 34-ը աղջիկ է, 48-ը` տղա:
Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով, Աշտարակի տարածաշրջանում ծնվել է 20 երեխա՝ 9աղջիկ, 11 տղա: Թալինի տարածաշրջանում ծնվել է 15 աղջիկ, 16 տղա՝ ընդամենը 31 երեխա: Ապարանի տարածաշրջանում ծնվել է 5 աղջիկ, 12 տղա, ընդամենը` 17 ծնունդ: Արագածի տարածաշրջանում գրանցվել է 14 ծնունդ` 5 աղջիկ, 9 տղա: