Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գիտելիքի օրվա եւ սեպտեմբերի 1-ի կապակցությամբ Արագածոտնի մարզպետն այցելեց դպրոցներ

01.09.2015

Նոր ուսումնական տարվա մեկնարկը Արագածոտնի մարզում տրվեց տոնական տրամադրությամբ: Հանրակրթական բոլոր դպրոցներում նշվեց Գիտելիքի օրը եւ հանդիսավոր պայմաններում հնչեց առաջին զանգը: Մարզպետ Սարգիս Սահակյանի կարգադրությամբ մարզպետարանի ներկայացուցիչները եղան բոլոր դպրոցներին, մասնակցեցին տոնական հանդիսություններին եւ շնորհավորանքի հետ փոխանցեցին մարզպետի ողջույնի ուղերձը:
Ինքը` Սարգիս Սահակյանն այցելեց Արագածի տարածաշրջան: Վաղ առավոտյան նա եղավ Մելիքգյուղի դպրոցում, այնուհետեւ այցելեց Ճարճակիսի եւ Ռյա թազայի դպրոցներ: Եզդիաբնակ այս գյուղերի դպրոցները հավուր պատշաճի էին նախապատրաստվել ուսումնական տարվա մեկնարկին: Հնչեցին շնորհավորանքի խոսքեր, աշակերտները ներկայացան գեղարվեստական կատարումներով:
Աշակերտներին, նրանց ուսուցիչներին եւ ծնողներին ողջունեց Սարգիս Սահակյանը: Նա ասաց, որ այսօր մեր երկրի նախագահի, ղեկավարության մոտեցումները առանձնահատուկ են հանդեպ կրթությունն ու գիտության զարգացումը: Այդ դիրքորոշումից ելնելով, հասարակական բոլոր շերտերը համատեղել են նպատակները գիտության եւ կրթության արժեհամակարգի ամրապնդման համար: Եվ այդ ամենը համընդհանուր է` առանց ազգային տարբերակումների: Մարզպետը հավաստիացրեց, որ նոր ուսումնական տարում կրթության ոլորտում մի շարք ծրագրեր են նախատեսվում, որոնցից անմասն չի մնա եւ ոչ մի դպրոց` անկախ դրա մեծությունից եւ աշակերտների թվաքանակից:
Հանդիսություններից հետո հնչեց դպրոցական զանգը` ազդարարելով ուսումնական տարվա մեկնարկը:
2015-2016 ուսումնական տարում մարզի 119 հանրակրթական դպրոցում կձեւավորվի 1221 դասարան` 17010 աշակերտով: Առաջին դասարան կհաճախի 1793 աշակերտ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51