Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սարգիս Սահակյանը հանդիպեց Արագածի տարածաշրջանի բնակիչների հետ

01.09.2015

Սեպտեմբերի 1-ին մարզպետ Սարգիս Սահակյանն այցելեց Արագածի տարածաշրջան: Նա եղավ Մելիքգյուղ, Ճարճակիս, Ռյա Թազա համայնքներում եւ հնդիպում ունեցավ բնակիչների հետ:
Եզդիաբնակ այս համայնքները գտնվում են բարձր լեռնային գոտում եւ, ըստ էության, ունեն բնակլիմայական, աշխարհագրական միանման պայմաններ: Դրանով պայմանավորված` բոլոր համայնքներում էլ առկա են սոցիալ-տնտեսական նույնատիպ խնդիրներ, ինչի շուրջն էլ բնակիչները զրուցեցին մարզպետի հետ:
Լսելով ջրամատակարարման, գյուղատնտեսական արտադրանքի իրացման, մթերման կետերի ստեղծման եւ այլ խնդիրների վերաբերյալ բնակիչների հարցադրումները, Սարգիս Սահակյանն անհրաժեշտ պարզաբանումներ կատարեց, համապատասխան հանձնարարականներ տվեց բարձրացված հարցերի լուծման համար:
Բնակիչները շնորհակալություն հայտնեցին մարզի ղեկավարին` իրենց այցելելու համար եւ նրան դիմեցին նաեւ անձնական մի շարք հարցերով: Մարզպետը տեղում դրանց դրական լուծման պատասխաններ տվեց: Մի խումբ բնակիչներ ստացան դրամական աջակցություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51