Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հատկացվեցին պրոթեզաօրթոպետիկ սարքավորումներ

27.07.2015

Արագածոտնի մարզպետարանի, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարարության եւ ,,Սատար,, հաշմանդամների հասարակական կազմակերպության համագործակցությամբ իրականացվում է հաշմանդամություն ունեցողներին պրոթեզաօրթոպետիկ սարքավորումների տրամադրման ծրագիր: Շահառուները մարզի բոլոր տարածաշրջանների հաշմանդամություն ունեցող անջինք են, որոնց տրամադրվում են քայլակներ, հենակներ, օրթոպետիկ կոշիկներ, ձեռնափայտեր եւ անհրաժեշը այլ պարագաներ:
Հուլիսի 27-ին Աշտարակի տարածաշրջանի շահառուներն իրենց սարքավորումները ստացան մարզպետարանից: Նրանց հանդիպեց մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա նշեց, որ ՀՀ նախագահի եւ կառավարության մոտեցումն այն է, որպեսզի ուշադրությունից դուրս չմնա երկրի ոչ մի քաղաքացի: Պարբերաբար իրականացվող համանման ծրագրերի արդյունքում մարզի բոլոր կարիքավորներն ապահովված են հաշմանդամության սայլակներով, քայլակներով, լսողական սարքավորումներով եւ այլն: Նման ծրագրերը տարեցտարի ընդլայնում են իրենց ծավալները եւ առաջիկայում եւս շարունակելի են լինելու: Մարզպետն ասաց, որ որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք լրացուցիչ դժվարություն չկրեն եւ պրոթեզաօրթոպետիկ սարքավորումները ստանալու համար չգնան մայրաքաղաք կամ մարզկենտրոն, կազմակերպիչներն այցելելու են նաեւ Ապարանի եւ Թալինի տարածաշրջաններ եւ տեղում կկատարեն հատկացումները:
Ներկաներն իրենց գոհունակությունը հայտնեցին ծրագրի նախաձեռնության համար, եւ նշեցին որ այն խիստ կարեւոր է իրենց համար` բոլոր առումներով: Նրանք առանձնակի կարեւորեցին երկրի ղեկավարության կողմից ցուցաբերած ուշադրությունը, որը զգալիորեն թեթեւոթյուն եւ լավատեսություն է հաղորդում իրենց:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51