Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մանկական ճամբար մեկնեց երրորդ հերթափոխը

27.07.2015

Հուլիսի 27-ին Ծաղկաձորի ,,Աղբյուր,, ճամբար մեկնեցին երրորդ հերթափոխի երեխաները: Մինչ ուղեւորվելը, մարզպետարանի դահլիճում նրանց հանդիպեց մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա բարի ճանապարհ մաղթեց երեխաներին եւ ասաց, որ իրենցից առաջ ճամբարում հանգստացածները մեծ տպավորություններով են վերադարձել: Նա երեխաներին հորդորեց ակտիվ հանգիստ ունենալ, նոր ընկերներ ձեռք բերել, հոգատար լինել միմյանց նկատմամբ եւ լավ սովորել: Մարզպետը նշեց, որ երկրի նախագահը եւ կառավարությունը մշտապես հոգածության ներքո են պահում երեխաների խնդիրները, որի արդյունքում նրանք ամեն տարի հնարավորություն են ունենում ճամբարներում կազմակերպել իրենց հանգիստը:
Բոլոր հանգստացողների անունից ծնողները շնորհակալություն հայտնեցին մարզպետին` նշելով, որ իրենց նկատմամբ այս ուշադրությունը խիստ անհրաժեշտ է երեխաների լիարժեք դաստիարակության, առողջության պահպանման եւ այնուհետեւ ուսումը կազմակերպելու առումով:
Հիշեցնենք, որ Ծաղկաձորում երեխաների հանգիստը կազմակերպվել է երեք հերթով` յուրաքանչյուրում 100 հոգի: Առաջին խումբը հանգստացել է հունիսի 19-ից հուլիսի 8-ը, երկրորդը` հուլիսի 8-27-ը, երրորդը` հուլիսի 27-ից օգոստոսի 15-ը:
Դեպի ճամբար մեկնումը եւ այնտեղից վերադարձը ապահովվում է մարզպետարանի կողմից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51