Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետը Ուջան, Արագածոտն եւ Նոր Եդեսիա համայնքներում հանդիպեց բնակիչների հետ

24.07.2015

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը աշխատանքային այցեր է կատարում մարզի համայնքներ եւ տեղերում ծանոթանում առկա հիմնախնդիրներին` ստեղծելով դրանց լուծման հնարավորություններ:
Հերթական այցելությունը կայացավ հուլիսի 23-ին` Ուջան,Արագածոտն եւ Նոր Եդեսիա համայնքներ:
Նախապես տեղեկանալով մարզպետի այցելության մասին, Ուջանի բնակիչները հավաքվել էին համայնքապետարանում: Նրանցից շատերն իրենց անձնական խնդիրներն ունեին, բայց բոլորին հուզող ամենակարեւոր հարցը ոռոգման ջուրն էր:
Մարզպետն ասաց, որ ինքը քաջատեղյակ է խնդրին, եւ այդ հարցը իր ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Ըստ նրա, ջրի քանակությունը բավարար է, պարզապես անհրաժեշտ է, որպեսզի դրա բաշխումը կազմակերպված լինի: Մարզպետը հորդորեց այդ հարցում իրենք եւս հետեւողական լինեն, որպեսզի հատկացվող ջուրը բոլորին հավասարապես հասնի:
Համայնքի ղեկավար Առաքել Հարոյանը նշեց, որ ոչ միայն ջրամատակարարման, այլեւ բոլոր հարցերում իրենց կողքին պատրաստակամ կանգնած է մարզի ղեկավարը: Այդ համագործակցության արդյունքում համայնքում վերանորոգվել են դպրոցը, մանկապարտեզը, պոլիկլինիկան, խմելու եւ ոռոգման ջրատար համակարգերը, իրականացվել են գազիֆիկացման, ճանապարհաշինական ծրագրեր: Առաջիկայում եւս նոր նախագծեր կան:
Մարզպետին սոցիալական, բժշկական աջակցության եւ անձնական այլ հարցերով դիմեցին մի խումբ բնակիչներ, որոնց համապատասխան ընթացք տրվեց:
Արագածոտն եւ Նոր Եդեսիա համայնքներում եւս առաջնային հարցը ոռոգման ջրի խնդիրն էր: Բնակիչները պարզաբանումներ ստացան իրենց համընդհանուր խնդրի վերաբերյալ եւ վստահ եղան, որ այն վերահսկվում է մարզի ղեկավարության կողմից: Դրական լուծում ստացան մի խումբ բնակիչների անձնական բնույթի հարցեր:
Հանդիպման ընթացքում սոցիալապես անապահով ընտանիքներին մարզպետի կողմից հատկացվեց մեկական պարկ ալյուր եւ առաջին անհրաժեշտության այլ սննդատեսակներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51