Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մորու փառատոն` Արագած համայնքում

24.07.2015

Հուլիսի 23-ին Արագածոտնի մարզի Արագած համայնքում կազմակերպվեց ,,Լեռնային մորի,, փառատոնը: Համայնքի ընտրությունը պատահական չէր կատարվել: Արագած համայնքը հայտնի է էկոլոգիապես մաքուր, յուրահատուկ համ ու հոտ ունեցող լեռնային մորու մասսայական մշակմամբ:
Մարզպետ Սարգիս Սահակյանի աջակցությամբ իրականացրած փառատոնը կազմակերպվել էր համայնքի եւ ,,Եվրասիա հիմնադրամ,, ՀԿ-ի կողմից: Արարողությունը կայացավ գյուղի կանաչապատ մարզադաշտում, որտեղ, համագյուղացիներից բացի, ներկա էին Արագածոտնի փոխմարզպետ Նունե Մովսիսյանը, ՀՀ-ում ՌԴ-ի դեսպան Իվան Վոլկինը, այլ պաշոտատար անձինք:
,,Լեռնային մորի,, վերտառությամբ տաղավարները լի էին հատապտուղով հագեցած ցուցադրություններով, որոնք համտեսի էին հրավիրել բոլոր ներկաներին: Օրվա խորհուրդին իրենց կատարումներով գեղարվեստական երանգ հաղորդեցին երգ ու պարի համույթները, համայնքի կարատեիստների հասակային տարբեր խմբերի մարզիկները:
Մինչեւ ուշ երեկո բոլոր մասնակիցները վայելեցին ազգային ուտեստներով համեմված հյուրասիրությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51