Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Արագածոտնի մարզխորհրդի հերթական նիստը

23.07.2015

Հուլիսի 23-ին Արագածոտնի մարզպետարանում տեղի ունեցավ մարզխորհրդի նիստ: Մարզպետ Սարգիս Սահակյանը ներկայացրեց օրակարգը` նշելով, որ բոլոր հարցերն էլ հրատապ են, եւ դրանց լուծման համար ընդհանուր քննարկման անհրաժեշտություն կա: Օրակարգի մեջ էին համայնքների բյուջեների կատարման և սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին, 2015 թվականին իրականացված վարչական վերահսկողության արդյունքների ամփոփմանը, համայնքներում գործող մանկապարտեզներում սննդամթերքի ձեռքբերման, գնումների իրականացման, անկախ հանձնաժողովների կողմից կատարվող ուսումնասիրություններին, գույքահարկից ազատման մասին ավագանիների կողմից ընդունված որոշումներին, ոռոգման ջրի եւ բնակչությանը տրվող որակյալ խմելու ջրի հետ կապված կազմակերպչական հարցերը:
Զեկուցողները ներկայացրին նշված հարցերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը: Ըստ այդմ, 2015թվականին սեփական եկամուտների պլանը 996,7 մլն. դրամ է, որից 6 ամսում հավաքագրվել է 365,6 միլիոն դրամ, կամ` 36,7 %-ով: Այդ թվում` Հողի հարկի հավաքագրումը կազմել է 31,7, գույքահարկը` 41,3, հողի վարձավճարը` 33,0 %: Վեց ամսվա ընթացքում 20 համայնքում իրականացվել է վարչական վերահսկողություն, որի արդյունքների արձանագրված խախտումների վերացման համար կատարվեցին անհրաժեշտ պարզաբանումներ:
Ներկաները տեղեկացան, որ համայնքների մանկապարտեզներում ուսումնասիրություններ են կատարվում: Անդրադառնալով այս խնդրին, մարզպետն ասաց, որ ոլորտի գործունեությունը բարելավերու համար համայնքներում ստեղծվելու են անկախ հանձնաժողովներ, որոնք մշտապես հետեւողական են լինելու մանկապարտեզներում գնումների, սննդի կազմակերպմանը: Այդ գործընթացների թափանցիկությունն պահովելու համար, մանկապարտեզների օրվա խտացված ռեժիմը փակցվելու է տեսանելի վայրերում: Իսկ մարզպետի կողմից ստեղծված հանձնաժողովը համակարգում ուսումնասիրությունները շարունակելու է պարբերաբար:

Սարգիս Սահակյանը ընդգրկուն անդրադարձ կատարեց ոռոգման ջրի եւ բնակչությանը տրվող որակյալ խմելու ջրի հետ կապված կազմակերպչական հարցերին: Նա նշեց, որ ոլորտում առկա հիմնախնդիրները առաջնային լուծում են պահանջում, եւ ամենօրյա հետեւողական աշխատանք է տարվում այդ ուղղությամբ: Մարզի ղեկավարը մշտապես այցելում է համայնքներ, տեղերում հստակեցվում են ջրամատակարարման ծավալներն ու ժամանակացույցը:
Սարգիս Սահակյանը անդրադարձավ քննարկված բոլոր հարցերին: Նա նշեց սեփական եկամուտների հավաքագրման, ինչպես նաեւ համայնքների ղեկավարների կողմից օրենքների շրջանակներում իրենց գործունեությունը կազմակերպելու կարեւորությունը, ինչը պետք է լինի նրանց ամենօրյա ուշադրության ներքո:
Մարզխորհրդի նիստում հարցադրումներ կատարվեցին համայնքապետերի կողմից, որոնց տրվեցին համապատասխան պարզաբանումներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51