Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շնորհավորանք եւ պատվոգրեր` բժիշկներին

23.06.2015

Բուժաշխատողի օրը հանդիսավոր կերպով նշվեց Արագածոտնի մարզում: Մարզպետարանի նախաձեռնությամբ Աշտարակի Բժշկական կենտրոնում կայացավ միջոցառում, որին ներկա էր մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա շնորհավորեց հրավիրված բժիշկներին, եւ ի դեմս նրանց, բոլոր բուժաշխատողներին, ցանկացավ մասնագիտական ձեռքբերումներ, անձնական երջանկություն, առողջություն:
Մարզպետը կարեւորեց բժշկի մասնագիտությունը, ըստ արժանվույն գնահատեց ոլորտի նվիրյալների գործունեությունը եւ մի խումբ վաստակաշատ բժիշկների հանձնեց պատվոգրեր:
Ներկաները գոհունակություն հայտնեցին շնորհավորանքների, մաղթանքների, իրենց հանդեպ ունեցած ուշադրության համար եւ հավաստիացրին, որ միտված են լիարժեքորեն ծառայելու հանրության առողջության պահպանման վնիրական գործին, տեր լինելու իրենց հիպոկրատյան երդմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16