Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ քննարկվեցին ջրամատակարարման խնդիրներ

19.06.2015

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ տեղի ունեցավ խմելաջրի մատակարարման խնդիրներին նվիրված խորհրդակցություն, որին մասնացում էին ,,Հայջրմուղկոյուղի,, ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը, ընկերության մի շարք պատասխանատու մասնագետներ: Մարզպետը հյուրերին ներկայացրեց համակարգում առկա խնդիրները եւ դրանց լուծման համար ակնկալեց ընկերության տնօրենի անմիջական հսկյողությունը:
Խորհրդակցությանը ներկա էին քաղաքային համայնքների` Աշտարակի, Ապարանի եւ Թալինի քաղաքապետերը, Հնաբերդի, Շամիրամի գյուղապատերը: Համայնքների ղեկավարները մանրակրկիտ ներկայացրին իրենց համայնքներում ջրամատակարարման ոլորտում առկա խնդիրները: Մասնագետները դրանց մի մասը պատճառաբանեցին համակարգի մաշվածությամբ, մատակարարվող ջրի անարդյունավետ, անհավասար բաշխմամբ, անհարկի վատնումներով: Նշվեց, որ մի շարք համայնքներում, ինչպես օրինակ Աշտարակ քաղաքում, ջրամատակարարման ընդհատումները կապված են համակարգի` ներկայումս ընթացող բարեկարգման ծրագրի իրականացմամբ: Այդ իրավիճակը, ըստ նրանց, ժամանակավոր է, եւ ծրագրի ամբողջական ավարտից հետո քաղաքի ջրամատակարարումն անհամեմատ կբարելավվի:
Անդրադառնալով բարձրացված հարցերին, մարզպետի եւ Պատրիկ Լորենի միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ այցեր կատարել խնդրահարույց համայնքներ, տեղերում ուսումնասիրել իրավիճակը եւ հարցերին լուծում տալ հնարավորինս արդյունավետ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16