Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետի հանդիպումը Թալինի տարածաշրջանի գյուղական համայնքների բնակիչների հետ

19.06.2015

Հունիսի 18-ին մարզպետ Սարգիս Սահակյանն այցելեց Թալինի տարածաշրջան եւ քաղաքացիների ընդունելություն կազմակերպեց Կաքավաձոր, Ներքին Սասնաշեն, Վերին Սասնաշեն, Ն. Բազմաբերդ, Կաթնաղբյուր համայնքներում:
Հարեւանությամբ գտնվող գյուղական այս բնակավայրերում հիմնախնդիրները միանման են: Գրեթե բոլոր համայնքներում էլ բնակիչները, ովքեր նախապես էին տեղեկացել մարզպետի այցելության մասին եւ հավաքվել էին գյուղապետարանում կամ գյուղի կենտրոնական մասում, առանձնապես կարեւորեցին ոռոգման եւ խմելու ջրամատակարարման հարցերը: Մարզի ղեկավարը իրազեկ էր տեղերում բարձրացված խնդիրներին եւ գյուղացիների համար պարզաբանումներ կատարեց դրանց լուծման համար: Բնակիչները իրենց հերթին առաջարկություններ արեցին հարցերի շուրջ եւ պատրաստալամություն հայտնեցին համատեղ մասնակցել իրականացվող ծրագրերին, որպեսզի ջրամատակարարումից բավարար օգտվեն:
Բարձրացվեցին հանրային նշանակության այլ հարցեր, որոնց լուծման վերաբերյալ նույնպես համապատասխան պարզաբանումներ կատարվեց:
Մարզպետին ուղղվեցին նաեւ անձնական բնույթի հարցեր: Մի խումբ անապահովների տրամադրվեց դրամական աջակցություն, տրվեց պետպատվերով բուժօգնություն ստանալու հնարավորություն: Բնակիչներին մարզպետը հորդորեց իրեն դիմել ցանկացած հարցերով եւ ցանկացած ժամանակ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16