Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Երեխաները մեկնեցին հանգստի

19.06.2015

Արագածոտնի մարզում, մեկնարկեց կառավարության կողմից իրականացվող` սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար կազմակերպվող ամառային հանգստի ծրագիրը: Այս տարի մարզի 300 դպրոցահասակ երեխա կհանգստանա Ծաղկաձորի ,,Աղբյուր,, ճամբարում:
Հունիսի 19-ին ճամբար մեկնեց առաջին խումբը: Նրանց մարզպետարանի դահլիճում հանդիպեց մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա զրուցեց երեխաների հետ, տեղեկացավ, որ նրանք երկար են սպասել այս օրվան եւ հաճույքով են գնում ճամբար: Մարզպետն ասաց, որ երկրի նախագահը եւ կառավարությունը մշտապես հոգածության ներքո են պահում երեխաների խնդիրները, եւ ճամբարային այս հանգիստը այդ դրսեւորումներից մեկն է: Մարզպետը բարի ճանապարհ մաղթեց երեխաներին` խոստանալով, որ արդեն ավանդական դարձած այս ծրագիրը շարունակելի է լինելու:
Ծաղկաձորում երեխաների հանգիստը կազմակերպվում է երեք հերթով` յուրաքանչյուրում 100 հոգի: Առաջին խումբը կհանգստանա հունիսի 19-ից հուլիսի 8-ը, երկրորդը` հուլիսի 8-27-ը, երրորդը` հուլիսի 27-ից օգոստոսի 15-ը:
Դեպի ճամբար մեկնումը եւ այնուհետեւ վերադարձը ապահովվում է մարզպետարանի կողմից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16