Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԲԱՐԵԼԱՎՎՈՒՄ Է ՀԱՐԹԱՎԱՆԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

18.06.2015

Հունիսի 17-ին ԱՄՆ ՄԶԳ-ն նշեց Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրի ավարտը: Համայնքային միջոցառմանը մասնակցեցին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի փոխտնօրեն Ջոնաթան Կացը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քերեն Հիլիարդը, Հարթավանի գյուղապետ Ժիրայր Ավետիսյանը, համայնքի անդամներ և գործընկերներ: Միջոցառման ընթացքում մասնակիցները դիտեցին գյուղում նոր տեղադրված պոմպակայանը և ջրամատակարարման ցանցը և հանդիպեցին ծրագրի շահառուներին:
Մինչև ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագիրն սկսելը, Հարթավան գյուղում չի եղել ապահով և հուսալի ջրամատակարարում: Գյուղը հիմնականում սնվել է սեզոնային աղբյուրներից և պաշտպանված չի եղել հնարավոր աղտոտումից: Գյուղի ջրամատակարարման միակ և հուսալի աղբյուր էր հանդիսանում Ապարան-Երևան ջրագծին միացած փոքր և հին պոմպակայանը: Ոչ բարվոք վիճակում էր գտնվում նաև Հարթավանի ջրամատակարարման ներքին ցանցը: Ցանցում չէր իրականացվում ջրաչափում, իսկ հոսակորուստները շատ բարձր էին՝ ավելի քան 80 %: Ջրամատակարարումն իրականացվում էր ժամային գրաֆիկով (օրական 2-3 ժամ), և բարձր էր ջրամատակարարման համակարգի միջոցով տարածվող հիվանդությունների ռիսկը:
ՄԶԳ-ն ծրագրի իրականացմամբ զգալիորեն բարելավել է Հարթավանի գոյություն ունեցող ջրամատակարարման համակարգը, որի արդյունքում գյուղացիական բոլոր տնտեսություններն ունեն շուրջօրյա քլորացված, անվտանգ ջրամատակարարում: Գյուղի բոլոր տնտեսություններում ջրաչափերի տեղադրման շնորհիվ ավելի ճշգրտորեն է կատարվում ջրի ծախսի հաշվարկը: ՄԷՋԾ-ն գյուղապետարանին տրամադրել է նոր համակարգչային ծրագիր, որը նրանց կօգնի ջրի վարձերի հաշվարկման և հավաքման գործում: Արդյունքում գրեթե կրկնապատկվել է ջրամատակարարման ծառայություններից ստացվող տեղական բյուջեի եկամուտը, և ակնկալվում է, որ համակարգի աշխատանքի արդյունավետության շնորհիվ համայնքը տարեկան կխնայի մոտ 23,360 խորանարդ մետր ջուր և 17,280 կվտժ էլեկտրաէներգիա:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16