Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը քաղաքացիների ընդունելություն է կատարում համայնքներում

15.06.2015

Արագածոտնի մարզպետարանում յուրաքանչյուր ուրբաթ օրը կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ, որին մասնակցում են բոլոր տարածաշրջանների բնակիչները: Բացի այդ, մարզպետը պարբերաբար այցելում է տարածաշրջաններ, լինում ամենահեռավոր համայնքներում եւ տեղում հանդիպում բնակիչներին: Հունիս ամսին շարունակվում են նման այցելությունները:
Հունիսի 3-ին մարզպետն այցելեց Արագածի տարածաշրջանի Նորաշեն, Գեղաձոր, Գեղադիր, Հնաբերդ, Բերքառատ, Սադունց համայնքներ: Սրանք մարզկենտրոնից ամենահեռու գտնվող համայնքներից են, ուստի բնակիչների համար առանձնահատուկ էր մարզպետի այցը: Մարզի ղեկավարին նրանց հղած հարցադրումները բազմաթիվ էին` սկսած գյուղմթերքների արտադրության եւ իրացման խնդիրներից, մինչեւ անձնական ամենատարբեր հարցեր: Բարձրացված բոլոր խնդիրներին հնարավորինս տրվեցին լուծումներ, կատարվեցին պարզաբանումներ, դրանց առաջիկայոքւմ ընթացք տալու համար ուղիներ նշվեցին:Կարիքավոր ընտանիքները ներառվեցին պետպատվերով բուժօգնություն, առողջարանի ուղեգրեր տրամադրելու ծրագրերում: Ներկայացված դիմւմատուներին հատկացվեց դրամական օգնություն:
Հունիսի 11-ին մարզպետի հետ հանդիպելու հնարավորություն ունեցան Ապարանի տարածաշրջանի Ձորագլուխ, Թթուջուր, Վարդենիս, Կայք, Քուչակ համայնքների բնակիչները: Այստեղ եւս քննարկվեցին և համապատասպան ընթացք ստացան գյուղական բնակավայրևերի համար առանձնահատուկ հարցադրումները, տրվեց սոցիալական, բժշկական, դրամական աջակցություն:
Առաջիկայում նախատեսվում է մարզպետի այցը Թալինի տարածաշրջանի համայնքներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16