Նորություններ
Մարզպետը շնորհավորեց միջազգային մրցույթներում հաղթանակած մարզիկներին
15.06.2015

Հունիսի 15-ին մարզպետ Սարգիս Սահակյանը ընդունեց Իրանի Ֆուման քաղաքում կայացած շիդոկան կարատեի միջազգային բաց առաջնության երկրորդ մրցանակակիր, փարպեցի, տասներեքամյա Նարեկ Ղազարյանին եւ Ռիգայում կայացած K-1-ի Եվրոպայի մրցաշարի երկրորդ տեղի մրցանակակիր, 15-ամյա Ռազմիկ Միրզիկյանին` Աշտարակից:
Մարզպետը շնորհավորեց պատանի մարզիկներին, մաղթեց աշխատասիրություն եւ ամուր կամք, որոնցով էլ պայմանավորված կլինեն նրանց հետագա հաղթանակները: Նա դրամական պարգեւներ հանձնեց հաղթողներին եւ խոստացավ առաջիկայում եւս աջակցել, որպեսզի պատանիները մարզական նոր առաջընթաց ունենան:
Մարզիկների մարզիչը` շիդոկան կարատեի ֆեդերացիայի նախագահ Հուսիկ Միրզիկյանը, հավաստիացրեց, որ իրենց բոլոր մարզիկները լավ մարզավիճակում են եւ պատրաստ են նոր հաղթանակներ գրանցել: Նա շնորհակալություն հայտնեց Սարգիս Սահակյանին` իրենց պարբերաբար աջակցելու եւ սատար կանգնելու համար: