Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

28.05.2015

Հարգելի հայրենակիցնե’ր,
Շնորհավորում եմ` Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ: Տոն, որն առանձնակի պատվով եւ հպարտությամբ ենք նշում` դրսեւորելով հայրենիքի, մեր անկախ պետության եւ պետականության հանդեպ ունեցած սերն ու ակնածանքը:
97 տարի առաջ՝ մայիսի 28-ին, Հայաստանի Հանրապետության հռչակումը Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերում մեր ժողովրդի մղած, հիրավի, հերոսական պայքարի արդյունք էր: Բախտորոշ այդ իրադարձությունը հնարավորություն տվեց դարերի ընդմիջումից հետո վերականգնելու հայոց անկախ պետականությունը, նոր հեռանկարներ բացեց մեր պետության ընթացքը սեփական ուժի զորությամբ կերտելու, աշխարհի հետ ներդաշնակ քայլելու համար:
Այդ ամենը ձեռք բերվեց ազգային միասնության, ազատության ու անկախության, ինքնիշխան պետականության գաղափարների շուրջ մեր ժողովրդի բացառիկ համախմբվածության շնորհիվ: Կանոնավոր զորքերի հետ կողք կողքի կենաց-մահու կռիվ էին տալիս մեր աշխարհազորայինները՝ ազգային ազատագրական պայքարի միջով անցած, ինչպես նաեւ առաջին աշխարհամարտի ժամանակ կամավորական շարժմանն անդամագրված մեր բազմաթիվ նշանավոր եւ անձնուրաց զորավարներն ու ռազմիկները, ժողովրդի բոլոր խավերը, քաղաքական ուժերը, հոգեւորականությունն ու մտավորականությունը: Այդ դասերը փոխանցվեցին սերնդե-սերունդ, դրսեւորվեցին նաեւ Արցախյան հերոսամարտի տարիներին:
Վերստին շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ: Միասնությունն ու համախմբվածությունը թո’ղ որ զորավիգ լինեն մեզ նաեւ այսօր եւ հետագայում` ապահովելով մեր երկրի խաղաղ ու անվտանգ ապագան:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16