Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում` գրքերի հեղինակի հետ

25.05.2015

Արագածոտնի մարզի Պերճ Պռոշյանի անվան դպրոցում տեղի ունեցավ հանդիպում ամերիկահայ գրող-հրապարակախոս Հովսեփ Նալբանդյանի հետ: Առիփը ,,Կյանքի շարունակվող շառավիղներ,, եւ ,,Հայ գիրքը Ամերիկայի մեջ,, գրքերի շնորհանդեսն էր: Լսարանը` դպրոցների տնօրենները, պատմության. հայոց լեզվի և գրականության ուսուցիչները, գրադարանավարները, հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու 19 գրքի , այդ թվում ՝ ,,Լույս,, 6 հատորյա հանրագիտարանի հեղինակին:
Հանդիպմանը մասնակցում էր նաեւ մարզպետի տեղակալ Նունե Մովսիսյանը: Նա տեղեկացրեց, որ միջոցառումն ընդգրկված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիված մարզային միջոցառումների ծրագրում: Նա զուգահեռներ անցկացրեց հեղինակի նախկինում հրատարակված ,,Կյանքի շարունակվող պատառիկներ,, եւ մարզպետ Սարգիս Սահակյանի հոցանավորությամբ տպագրության պատրաստվող ,,Արագածոտն,, գրքերի միջեւ` այն առումով, որ երկու գիրքն էլ նպատակ ունեն հանաքագրել եւ ընթերցողին փոխանցել ցեղասպանությունից պազապուրծ եղած ընտանիքների, համայնքների մասին պատմող հուշագրությունները:
Ներկայացնելով իր ստեղծագործական գործընթացը, Հովսեփ Նալբանդյանը նշեց, որ իր հեղինակած գրքերը ստեղծվում են տարբեր ուսումնասիրությունների, արխիվային նյութերի փնտրտուքների, հանդիպումների արդյունքում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16