Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնում հնչեց 2014-2015 ուսումնական տարվա Վերջին զանգը/տեսանյութ/

22.05.2015

Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցներում մայիսի 22-ին հնչեց Վերջին զանգը: 12-րդ դասարանն ավարտեց 1463, իսկ 9-րդ դասարանը` 714 աշակերտ:
Բոլոր դպրոցներում հավուր պատշաճի էին նախապատրաստվել Վերջին զանգին, որին մասնակցեցին մանկավարժները, շրջանավարների ծնողները, մարզի եւ համայնքների ղեկավարները: Ավանդույթի համաձայն, մարզպետի հանձնարարությամբ բոլոր դպրոցներ այցելեցին մարզպետարանի ներկայացուցիչները եւ հնչեցրին մարզպետի շնորհավորական ուղերձը` ուղղված շրջանավարտներին:
Վերջին զանգի արարողությունն ընթացավ Վերջին դասի ձեւաչափով, որին աշակերտներն ու նրանց ուսուցիչները առանձնահատուկ հուզականությամբ էին նախապատրաստվել: Ասվեցին շնորհավորանքի խոսքեր, հնչեցին գեղարվեստական կատարումներ:
Սարգիս Սահակյանը մասնակցեց Աշտարակի Գր.Ղափանցյանի անվան թիվ 4 դպրոցի Վերջին զանգի արարողությանը: Նա շնորհավորեց շրջանավարտներին, նրանց ծնողներին, մանկավարժներին: Դիմելով շրջանավարտներին, մարզպետ ասաց, որ նրանք մեծ հարգանք եւ պատասխանատվություն ունեն իրենց դպրոցի, ուսուցիչների հանդեպ եւ այդ ամենն անկեղծորեն արտահայտեցին միջոցառման ընթացքում: Անթաքույց էր աշակերտների հուզմունքն ու պարտավորվածությունը, բայց նրանք պետք է քաջ գիտակցեն, որ դեռ շատ անելիքներ ունեն: Պետք է շարունակեն լավ սովորել, մասնագիտական ճիշը կողմնորոշում ունենալ: Այդ ամենի համար լավագույն հնարավորություններն են ստեղծում մեր երկրի ղեկավարությունը, նախագահ Սերժ Սարգսյանը: Մարզպետը շրջանավարտներին հորդորեց սիրով նվիրվել աշխատանքին, լինել նորանկախ Հայաստանի Հանրապետության արժանավոր զավակներ` ի դեմս ում, կապվում է մեր երկրի վաղվա օրը:
Շրջանավարտներն իրենց երախտիքի խոսքերն ուղղեցին մայրերին, հարազատ դպրոցին, ուսուցիչներին եւ հայրենիքին:
 /Տեսանյութ/

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16