Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Վերջին դասի կապակցությամբ
21.05.2015

Սիրելի շրջանավարտնե’ր,
Շնորհավորում եմ դպրոցական Վերջին դասի կապակցությամբ:
Դուք ավարտեցիք ձեր կյանքի կարևորագույն փուլերից մեկը` ավարտեցիք դպրոցը և մուտք եք գործում դեպի մեծ կյանք:
Վստահ եմ, որ դպրոցական տարիներին ստացած գիտելիքներով դուք լավագույնս կդրսևորեք ձեր ունակություններն ու կարողությունները և մասնագիտական ճիշտ կողմնորոշմամբ կնպաստեք երկրի տնտեսության ամենատարբեր ոլորտների առաջընթացին, պետականության հիմքերի ամրապնդմանն ու հզորացմանը: Ձեր ազատ, անկաշկանդ մտածողությամբ մեր նորօրյա պատմությունը կհարստացնեք հերոսական դրվագներով, լիովին կարդարացնեք ձեր ծնողների և ուսուցիչների ակնկալիքները:
Ողջունում եմ բոլոր ուսուցիչներին և շրջանավարտների ծնողներին: Մեծ է ձեր ներդրումն այսօրվա շրջանավարտների' վաղվա մեր հասարակության դիմագծի և որակի կայացման գործում: Դուք այսօր կյանք եք ճանապարհում հասուն և կազմակերպված մի նոր սերունդ, որն իր աշխատանքով ու ներդրումով դառնալու է մեր երկրի հզորացման ու ամրապնդման գործի հուսալի և ակտիվ մասնակիցը:
Սիրելի շրջանավարտնե’ր, շնորհավորելով ձեզ այս գեղեցիկ և անմոռանալի օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ հետագա հաջողություններ, երջանկություն, ձեր բոլոր նվիրական իղձերի իրականացում: