Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սարգիս Սահակյանն այցելեց Նոր Արթիկ եւ հանդիպեց բնակչության հետ

18.05.2015

Մայիսի 18-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն այցելեց Նոր Արթիկ եւ հանդիպեց տեղի ղեկավարության, ինչպես նաեւ բնակչության հետ: Գյուղացիները գոհունակությամբ արտահայտվեցին կառավարության կողմից տրամադրվող պարարտանյութի, դիզվառելիքի եւ սերմացուների տրամադրման կապակցությամբ եւ նշեցին, որ արդյունքում նրանք լավ բերք են ստացել եւ նույնը ակնկալում են այս տարի: Այդ ամենը մարզպետը տեղում ականատես եկավ` այցելելով դաշտեր:
Սարգիս Սահակյանը եղավ նաեւ համայնքային գրադարանում: Այստեղ նա մասնակցեց նորերս վերանորոգված գրադարանի բացման եւ 2007 թվականին զոհված զինծառայող Սամվել Մարգարյանի անվամբ գրադարանի անվանակոչության արարողությանը: Նկատի ունենալով, որ նորաբաց գրադարանը ունի գույքի կարիք, մարզպետը այդ հարցով դիմեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: Վերջինս նպատակահարմար գտավ հարցը քննարկել եւ գրադարանին աջակցել համապատասխան գույքի տրամադրմամբ:
Այնուհետեւ մարզի ղեկավարին իրենց անձնական հարցերով դիմեցին բնակիչները: Մասնավորապես, հաշմանդամության կարգ ունեցող 3 դիմումատուի մարզպետի կողմից հատկացվեց Ջերմուկի առողջարանի ուղեգիր, 2 հոգի էլ բժշկական անվճար հետազոտություն կանցնեն Թալինի բժշկական կենտրոնում: Մարզպետի հանձնարարությամբ լուծվեց նաեւ Երեւանի պետական համալսարանի 1 անվճարունակ ուսանողի ուսման վարձի հարցը:
Սարգիս Սահակյանը պատասխանեց նաեւ բնակիչներին հուզող այլ հարցերի, տվեց անհրաժեշտ պարզաբանումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16