Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Թանգարանային գիշեր 2015,,-ը` Պերճ Պռոշյանի տուն թանգարանում

17.05.2015

Ինչպես ամեն տարի, այս տարի եւս Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը միացավ ,,Թանգարանային գիշեր 2015,, ծրագրին:
Մայիսի 16-ին թանգարանի դռները բաց էին մինչեւ ուշ գիշեր: Այցելուներին այստեղ ընդունեցին անցճար:
Թանգարանում իրականացվող միջոցառումներ անցկացվեց մեկ խորագրի տակ`,,Թանգարաններ. Հիշողության վկաներ,,:
Միջոցառումների մեկնարկը տրվեց ,,Ծնած տեղս` Աշտարակ,, խորագրով ցուցադրությամբ` նվիրված հայտնի աշտարակցիներին: Ներկայացվեցին ծնունդով աշտարակցիներ Արեւշատ Ավագյանի եւ Գոգոյի /Գեւորգ Ոսկանյան/ գեղանկարչական աշխատանքները:
Կազմակերպվեցին նաեւ,,2014թ. թանգարանային գիշեր,, եւ ,,Եվրոպական ժառանգության օրեր,, միջոցառումների շրջանակներում երեխաների նկարած լավագույն աշխատանքների ցուցահանդես, ինչպես նաեւ ,,Հիշողության վկաներ,, խորագրով լուսանկարչական աշխատանքների մրցույթ:
Թանգարանի այցելուները հաճույքով դիտեցին խամաճիկների թատրոնի բեմադրած ,,Վասպուրիկ,, ներկայացում:
Օրվա ծրագիրն ավարտվեց գեղարվեստական կինոնկարի ցուցադրությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16