Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա առթիվ
15.05.2015

Սիրելի հայրենակիցներ,
Միջազգային հանրությունն այսօր` մայիսի 15-ին նշում է, Ընտանիքի օրը: Լինելով ընդհանրական տոն, այն յուրահատուկ է ընկալվում տարբեր ազգերի մոտ: Հայ ժողովրդի համար Ընտանիքի օրը առանձնահատուկ իմաստ եւ խորհուրդ ունի: Եվ դա պատահական չէ: Բոլոր ժամանակներում ընտանիքը հայ մարդու համար եղել է սրբություն` սրբոց: Օջախի ծուխը վառ պահելը, ընտանիքի բարեկեցությունն ու ապահովությունն արժանապատվության խնդիր են եղել, կան ու կլինեն:
Ամուր ընտանիքը ամուր եւ անսասան պետության հիմքն է: Ընտանեկան երջանկությամբ է պայմանավորված առողջ հասարակությունը: Այդ ամենի գիտակցմամբ` մեր ընտանիքներում ձևավորվում է մարդը որպես քաղաքացի: Ընտանիքը սիրո, հարգանքի եւ հասարակական համերաշխության աղբյուր է, ու այդ սկզբունքների վրա է հիմնվում յուրաքանչյուր քաղաքակիրթ հասարակություն:
Շնորհավորում եմ բոլորիս` Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ: Մաղթում եմ առողջ, երջանիկ ընտանիքներ: Թող որ բոլոր ընտանիքներում թեւածեն մանկան ճիչը, ուրախությունն ու ժպիտը: Խաղաղություն մեր ընտանիքներին, մեր ժողովրդին: