Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում բանաստեղծ, լրագրող, հրապարակախոս Ռուզան Ասատրյանի հետ

15.05.2015

Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ մարզային գրադարանում մայիսի 14-ին կայացավ Հայոց ցեղասպանության 100 ամյակի տարլիցին նվիրված հերթական միջոցառումը: Հանդիպման էր հրավիրվել բանաստեղծ, լրագրող, հրապարակախոս Ռուզան Ասատրյանի հետ: Միջոցառմանը ներկա էին մարզպետ Սարգիս Սահակյանը, մտավորականներ, մանկավարժներ եւ գրադարանի ընթերցողներ:
Գրադարանավարները ներկայացրին մտավորականին՝ իր կյանքի և ստեղծագործության ուշագրավ պատումով: Նշվեց, որ Ռուզան Ասատրյանն 32 գրքի հեղինակ է՝ գրված թե’ մեծերի, եւ թե’ մանուկների համար: Նա նաև ՀՀ սփյուռքի նախարարության և ,,Հայոց արծիվներ,, հասարակական կազմակերպության հիմների տեքստերի հեղինակն է:
Հատկապես արժեւորվեց հեղինակի ,,Շուշի,, վիպերգը՝ նվիրված Արցախյան ազատամարտի հերոսամարտին: ,,Զեփյուռ,, մանկապարտեզի սաները բեմադրեցին Ռուզան Ասատրյանի տեքստի հիման վրա գրված ,,Ամենահին ջրաղացը,, հեքիաթ-մյուզիքլը: Ժողովրդական երգերի կատարումներով հանդես եկավ Անահիտ Սահակյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16