Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ ,,Սպորտլանդիա 2015,,-ի մարզային փուլը

14.05.2015

 Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան թիվ 3 դպրոցի մարզադահլիճում մայիսի 14-ին կայացավ ՀՀ եւ ԼՂՀ ,,Սպորտլանիա 2015,, հանրապետական օլիմպիադայի մարզային փուլը: Օլիմպիադային մասնակցում էր Թալինի, Ապարանի, Աշտարակի նախադպրոցական ուսումնական հաստատությունների 5 թիմ: Նրանք մրցեցին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից հաստատված ծրագրում տեղ գտած մրցաձեւերով:
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի կողմից նախատեսվել էին գավաթներ` առաջին, երկրորդ եւ երրորդ տեղեր զբաղեցնող թիմերի համար, ինչպես նաեւ պատվոգրեր` լավագույն մասնակիցների համար: Առաջին մրցանակային գավաթը շնորհվեց Թալինի ,,Ժպիտ,, մանկապարտեզի, երկրորդը` Աշտարակի ,,Հովիկ,, մանկապարտեզի, երրորդը` Թալինի ,,Արեւիկ,, մանկապարտեզի թիմերին:
Նույն օրը կայացավ նաեւ օլիմպիադայի մարզային փուլը` դպրոցականների համար: Առաջին տեղը զբաղեցրեց եւ մարզպետի կողմից սահմանված գավաթին եւ պատվոգրին արժանացավ Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 դպրոցի թիմը: Երկրորդ տեղի գավաթը եւ պատվոգիրը ստացավ Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան թիվ 3 դպրոցի թիմը, երրոդը` Թաթուլ համայնքի Թաթուլ Կրպեյանի անվան դպրոցի թիմը:
Պատվոգրեր եւ շնորհակալագրեր հանձնվեցին նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի կողմից:
Մրցանակները հաղթողներին հանձնեց ժյուրիի հանձնաժողովի նախագահ, մարզպետարանի աշխատակազմի ղեկլավար Հրաչյա Գեւորգյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին  նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի բաժնի պետ Սուրեն Պռազյանը եւ այլ ներկայացուցիչներ:
Առաջին տեղը գրաված թիմերը կմասնակցեն օլիմպիադայի հանրապետական փուլին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16